
Մադրիդի «Ռեալ»-ի կիսապաշտպան Գարեթ Բեյլը դեռևս դիտարկում է անգլիական «Մանչեսթեր Յունայթեդ» տեղափոխվելու հնարավորությունը:
«Diario Gol»-ը հայտնում է, որ Ուելսի հավաքականի ֆուտբոլիստը բանավոր համաձայնություն ունի անգլիական ակումբի գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյուի հետ՝ եթե որոշի վերադառնալ ԱՊԼ, ապա կընտրի հենց մանչեսթերցիներին:
Բեյլը պատրաստ է դիտարկել տրանսֆերի հնարավորությունը, եթե «Մանչեսթեր Յունայթեդ»-ը մասնակցի Չեմպիոնների լիգային: