
Հակառակորդի կողմից գիշերվա ժամերին մի փոքր շատացել են կրակոցները, այդ թվում նաև ականանետերից: Այս մասին այսօր Հաղթանակ զբոսայգում լրագրողների հետ զրույցում նշեց ՀՀ պաշտպանության նախարարի մամուլի խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը:
Նա նշեց, որ անցնող գիշեր նաև Տավուշի մարզի ուղղությամբ են եղել կրակոցները, իսկ ցերեկային ժամերին իրադրությունը հանգիստ է:
«Այս պահին էլ հանգիստ է: Սովորաբար, պատասխան կրակից հետո դադարեցնում են ակտիվությունը»,- հավելեց նա: