Ռազմի դաշտում մենք կարևոր հաղթանակներ ենք ունեցել, իսկ մայիսյան Եռատոնը այդ հաջողությունները նշելու և արժևորելու օր է:
Այս մասին «Արցախպրես»-ի թղթակցի հետ զրույցում ասել է ՀՀ ԶՈՒ գլխավոր շտաբի պետ Մովսես Հակոբյանը:
«Աստված մի արասցե, եթե նորից պատերազմ լինի, կրկին մայիսի 9-ով ենք ավարտելու: Մենք կայացած պետություն ենք, ունենք պաշտպանված երկիր՝ ի դեմս հայոց զինված ուժերի: Հայոց Զինված ուժերը համայն հայության հետ միասին միշտ էլ ի զորու են պաշտպանելու մեր հայրենիքը»,- ասել է Մ. Հակոբյանը՝ և հավելել, որ հայ ժողովրդին մաղթում է նորանոր հաղթանակներ, բայց այս անգամ արդեն սպորտի, մշակույթի, տնտեսության և այլ բնագավառներում: