Իսրայելում Թուրքիայի դեսպանին կանչել են ԱԳՆ. հարաբերությունները սրվում են

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Իսրայելում Թուրքիայի դեսպան Քեմալ Օքեմին կանչել են ԱԳՆ՝ Ռեջեփ Թայիփ Էրդողանի վերջին հայտարարությունների կապակցությամբ: Դրանք հասցեագրված են եղել Իսրայելին, հաղորդում է The Jerusalem Post-ը:

«Իսրայելը պաշտպանում է հրեաների, մուսուլմանների, քրիստոնյաների դավանանքի ազատությունը և կշարունակի պաշտպանել՝ անկախ չհիմնավորված մեղադրանքների»,-ասվում է հայտարարության մեջ:

Ավելի վաղ Էդրողանը կոչով դիմել էր մուսուլմաններին և հորդորել որքան հնարավոր է հաճախ այցելել  Երուսաղեմում գտնվող Ալ-Ակսա մզկիթ: «Նրանք, ովքեր պարբերաբար խախտում են մարդու իրավունքները սեփական երկրում, չի կարող դասեր տալ տարածաշրջանի միակ ժողովրդավար երկրին»,-ասել է Իսրայելի ԱԳՆ-ի ներկայացուցիչ Էմանուլ Նաչսոնը:




Լրահոս