
Մայիսի 3-ին Երևանում ծնված հինգ երեխաներից երեքի վիճակը շարունակում է մնալ նույնը:
ArmLur.am-ը ՀՀ Առողջապահության նախարարության մամուլի ծառայությունից տեղեկացավ, որ «Մուրացան» բժշկական կենտրոնում գտնվող նորածնի վիճակն այս պահին գնահատվում է ծայրահեղ ծանր:
Նշենք, որ մյուս երկու նորածինների մոտ այսօր նկատվել է դրական տեղաշարժ:
Հիշեցնենք` լույս աշխարհ եկած հնգյակը գտնվում էին տարբեր բժշկական կենտրոններում և միացված էին արհեստական շնչառական սարքին: