Մայիսի 9-ին Բրյուսելում տեղի ունեցավ Երկրորդ համաշխարհային պատերազմում ֆաշիզմի դեմ տարած հաղթանակի 72-ամյակին նվիրված հիշատակի միջոցառում, որի ընթացքում մասնակիցները ծաղկեպսակներ զետեղեցին Բելգիայի ազատագրման համար զոհված խորհրդային բանակի զինվորների և բելգիական դիմադրության մասնակիցների հուշակոթողներին:
Հանդիսավոր միջոցառմանը ներկա էին Բրյուսելի քաղաքապետարանի և Բրյուսելում գործող դիվանագիտական առաքելությունների մի քանի տասնյակ ղեկավարներ, դիվանագետներ, հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչներ և լրագրողներ:
Միջոցառմանը մասնակցեցին Բելգիայում ՀՀ դեսպան, ԵՄ-ում ՀՀ առաքելության ղեկավար Թաթուլ Մարգարյանը, ՆԱՏՕ-ում ՀՀ առաքելության ղեկավար Արմեն Եդիգարյանը, ՀՀ զինված ուժերի ներկայացուցիչներ: