«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Մայիսի 7-ին Հայաստան է տեղափոխվել «Հիմնադիր խորհրդարանի» անդամ Ժիրայր Սէֆիլյանի գործով հետախուզման մեջ գտնված եւ ՌԴ իրավապահների կողմից կալանավորված Արթուր Մովսիսյանը: «Ժողովուրդ»-ին այդ տեղափոխման գործընթացից որոշ մանրամասներ են հայտնի դարձել:
…Գրել էինք, որ հետախուզվող անձը Երեւան քաղաքի բնակիչ, 48-ամյա Արթուր Մովսիսյանն է, որի նկատմամբ հայտարարվել էր հետախուզում, եւ վերջինիս Ռուսաստանի Դաշնության իրավապահները հայտնաբերել եւ կալանավորել էին: Ու մինչ Արթուր Մովսիսյանին Հայաստան կտեղափոխեին, մայիսի 4-ին ՀՀ գլխավոր դատախազությունը դատարան ուղարկեց Ժիրայր Սէֆիլյանի եւ եւս 6 անձի մասով հարուցված քրեական գործը:
Ասել է, թե ՀՀ իրավապահները չսպասեցին, որ Արթուր Մովսիսյանին տեղափոխեն Հայաստան, եւ, ըստ էության, քրեական գործը ամբողջությամբ ուղարկեցին դատարան:
Հիմա այս գործով զարգացումները շարունակվում են, ե՛ւ ՀՀ իրավապահները, ե՛ւ Ռուսաստանի Դաշնության իրավապահները այս օրերին գործի են անցել եւ մայիսի 7-ին Արթուր Մովսիսյանին տեղափոխել են Հայաստան»:
Ավելի մանրամասն` թերթի այսօրվա համարում: