«Ծառուկյան» դաշինքում աղմուկը նույնքան աղմկոտ վերջաբան կունենա. Խաչիկ Մանուկյանը շարունակում է առճակատումը. «Ժամանակ»

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Հրապարակ» թերթը գրում է. «Ծառուկյան» դաշինքի ինքնաբացարկների աղմուկը նույնքան աղմկոտ վերջաբան կունենա։ Այս պահի դրությամբ ինքնաբացարկի դիմումները հետ վերցրած ութնյակից՝ Արարատ Զուրաբյան, Սերգեյ Բագրատյան, Արթուր Մանուկյան, Նապոլեոն Ազիզյան, Խաչիկ Մանուկյան, Արտյոմ Ծառուկյան, Հարություն Ղարագյոզյան եւ Վահան Կարապետյան, առնվազն 5-ն ԱԺ առաջին նիստի ժամանակ կհայտարարեն մանդատը վայր դնելու մասին։

Երկուսի՝ Արտյոմ Ծառուկյանի եւ Արթուր Մանուկյանի՝ Աբրահամ Մանուկյանի որդու, հարցն է ներկա պահին վճռված, նրանք կանցնեն օրենսդիր աշխատանքի, քանի որ, ինչպես ԲՀԿ աղբյուրները հայտնեցին, իրենց «ճիշտ» են պահել՝ էքսցենտրիկ հայտարարություններ չեն արել ԿԸՀ ներկայացված 23 ինքնաբացարկի դիմումի առնչությամբ։

Հիշեցնենք, որ Արտյոմ Ծառուկյանն իր թեկնածությունն էր առաջադրել Երեւանի թիվ 1 ընտրատարածքում, իսկ Աբրահամ Մանուկյանի որդի Արթուր Մանուկյանը ցուցակում 11-րդն էր։

Ի դեպ, խոսակցություններ կան, որ ԿԸՀ ներկայացած եւ բացարկի դիմումները հետ վերցրած 12 թեկնածուներից շատերին հրահրել են հենց ԲՀԿ-ի ներսից։ Եվ մեկը մյուսին «դուխ տալով», գնացել ու ԿԸՀ-ում հայտարարություն են արել, առանց «հետեւանքների» մասին մտածելու։ Հայտարարություններն անելուց հետո հանդիպել են Գագիկ Ծառուկյանի հետ, եւ դրան հաջորդել է մանդատները նրա «ոտքերի տակ դնելու» գործընթացը»:

Ավելի մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:




Լրահոս