
«Հրապարակ» թերթը գրում է. «Հաղթանակի զբոսայգում երեկ զավեշտալի միջադեպ է գրանցվել բարձրաստիճան չինովնիկների ու պատերազմի վետերանների համատեղ վրանային ճաշկերույթի ժամանակ: Վետերաններից մեկն ի խորոց սրտի երախտագիտության խոսք է ասել իր կողքին նստած ԱԻ նախարար Դավիթ Տոնոյանի հասցեին, մաղթանքներ հղել և խոսքն ավարտել․ «Շնորհակալություն, պարոն Սարգսյան, որ մեզ հետ եք…»:
Դավիթ Տոնոյանն արագ հասկացել է, որ տարեց, մարդը շատերի պես, իրեն նմանեցրել է պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանին, և վետերանին ուղղել է, որ ինքն ԱԻ նախարարն է, ոչ թե պաշտպանության»։
Ավելի մանրամասն` թերթի այսօրվա համարում: