Կայացել է Ասիական Զարգացման Բանկի կառավարիչների խորհրդի 50-րդ տարեկան նիստը

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

2017 թ. մայիսի 4-ից-8-ը Ճապոնիայի Յոկոհամա քաղաքում կայացել է Ասիական Զարգացման Բանկի կառավարիչների խորհրդի 50-րդ տարեկան նիստը, որին մասնակցել են  ՀՀ փոխվարչապետ, միջազգային տնտեսական ինտեգրման և բարեփոխումների նախարար Վաչե Գաբրիելյանը, ՀՀ ֆինանսների նախարարի տեղակալ Արմեն Հարությունյանը և ՀՀ միջազգային տնտեսական ինտեգրման և բարեփոխումների նախարարի խորհրդական Ռաֆայել Ավետիսյանը:

Համաժողովի ընթացքում քննարկվել են  Ասիական զարգացման բանկի հետ համագործակցության շրջանակներին առնչվող տնտեսական և ֆինանսական հարցեր, ինչպես նաև կայացել  են մի շարք երկկողմ հանդիպումներ:




Լրահոս