
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հաստատել է, որ որպեսզի քուրդ մարտիկներին զենք մատակարարվի, փոխանցում է BBC-ն` հղում անելով Պենտագոնի իր աղբյուրներին:
Լրատվամիջոցի հաղորդմամբ` զինյալները Սիրիայում մարտնչում են «Իսլամական պետություն» (ԻՊ) ահաբեկչական խմբավորման դեմ: Մատակարարումները սկսելու ստույգ ժամկետն առայժմ հայտնի չէ:
Քրդական խմբավորումները, որոնք մտնում են «Սիրիայի ժողովրդավարական ուժեր» դաշինքի մեջ, կստանան զենք և զինամթերք, որպեսզի օգնեն Ռաքայից դուրս մղելու ԻՊ-ի զինյալներին, որոնք երկուսուկես տարուց ավելի է, ինչ իրենց ձեռքում են պահում քաղաքը:
«Մենք շատ լավ գիտակցում ենք կոալիցիայի գծով մեր գործըկերոջ՝ Թուրքիայի անհանգստությունն անվտանգության առումով: Մենք ցանկանում ենք Թուրքիայի բնակիչներին և կառավարությանը հավաստիացնել, որ ԱՄՆ-ը լի է վճռականությամբ կանխելու լրացուցիչ սպառնալիքները և պաշտպանելու ՆԱՏՕ-ի գծով իր դաշնակցին»,- հայտարարել են Միացյալ Նահանգների զինվորական գերատեսչությունում: