Մայիսի 3-ին Երևանում լույս աշխարհ եկած հնգյակից երեք երեխաների վիճակն անփոփոխ է: Այս մասին ArmLur.am-ին հայտնեցին ՀՀ առողջապահության նախարարությունից:
Չնայած վիճակի վատացում դեռևս չի նկատվում, սակայն մասնագետների խոսքով, հեռուն գնացող կանխատեսումներ այս պահին պետք չէ անել:
Հավելենք, որ հնգյակից երկու աղջիկները մահացել էին շաբաթ և կիրակի օրերին: Այժմ երկու աղջիկների վիճակը գնահատվում է կայուն ծանր, իսկ «Մուրացան» հիվանդանոցային համալիրի նորածնային վերակենդանացման բաժանմունքում գտնվող տղայի վիճակը դեռևս մնում է ծայրահեղ ծանր: