
Այսօր կայացած ասուլիսի ընթացքում Երևանի քաղաքապետի թեկնածու Նիկոլ Փաշինյանն անդրադարձավ «Ելք» դաշինքի կողմից առաջարկվող «15 հազար դրամների» սոցիալական աջակցության դրույթին: Հարցին՝ արդյոք այդ առաջարկն անօրինական է, Նիկոլ Փաշինյանը կտրուկ բացասական պատասխան տվեց: «Սրա պատասխանը միանշանակ բացասական է, այն 100 տոկոսով համապատասխանում է օրենսդրությանը»,- նշեց նա, ապա մանրամասնեց իր խոսքը:
«Օրենսգիրքն ասում է, որ արգելվում է խոստանալ դրամ, ծառայություններ և այլն: Եթե այսպես, նայենք, ուրեմն վերելակ նորոգելը ծառայություն է, որ ասում ենք նստարան կլինի՝ ծառայություն է»:
Մանրամասները՝ ArmLur.am-ի տեսանյութում: