
Այսօր կայացած ասուլիսի ժամանակ Երևանի ավագանու թեկնածու Դավիթ Խաժակյանն անդրադարձավ մետրոյի նոր կայարան կառուցելու հարցին, որը, ըստ հարց հնչեցնողի, տարբեր հաշվարկների համաձայն, կազմում է 130 մլն դոլար:
Հարցին՝ որտեղից այդ գումարները և ինչպես եք փորձելու դա իրականացնել, նա նշեց. «Այդ հարցն ամբողջ քարոզարշավի ընթացքում քննարկվեց և ցանկանում եմ պարզաբանել, թե ինչու այսքան ժամանակ չի ստացվել: Դեռևս 2017 թվականից իշխանության տարբեր ներկայացուցիչների կողմից խոսվում էր, որ մետրոպոլիտենի նոր կայարանի կառուցումը շատ իրատեսական է: Տեղ, որի շինարարությունը կանգնած և, որի շարունակությունը չի պահանջում այդքան գումար, որքան նշվում է»:
Մանրամասները՝ ArmLur.am
-ի տեսանյութում: