Պաշտոնական Անկարան արձագանքել է քրդերին զինելու Թրամփի որոշմանը

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Թուրքիայի փոխվարչապետ Նուրեթին Ջանիքլին հայտնել է, որ «Սիրիայի ժողովրդավարական ուժեր»-ի քրդական խմբավորումներին ծանր սպառազինում տրամադրելու Միցայալ Նահանգների որոշումն անընդունելի է: Այս մասին հայտնում է TASS գործակալությունը:

«Նման քաղաքականությունը ոչ մեկին օգուտ չի բերի»,- ասել է փոխվարչապետը:

Թուրքիայում «Սիրիայի ժողովրդավարական ուժեր»-ին դիտարկում է որպես Քրդական աշխատավորական կուսակցության (PKK) ճյուղ, որը երկրում համարվում է ահաբեկչական խմբավորում:

Թուրքիայի ԱԳ նախարար Մևլյութ Չավուշօղլուն էլ իր հերթին հայտարարել է, որ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանն այդ հարցն անձամբ կքննարկի ամերիկացի գործընկեր Դոնալդ Թրամփի հետ: Նրա խոսքով` սիրիացի քրդերի ձեռքում հայտնված ցանկացած զենք սպառնալիք է Թուրքիայի համար:




Լրահոս