Մայիսի 9-ին Հայրենական Մեծ պատերազմի ընթացքում Վարշավայի ազատագրության համար զոհված խորհրդային զինվորների հուշարձան-հուշահամալիրում տեղի ունեցավ հանդիսավոր միջոցառում և ծաղկեպսակների զետեղման արարողություն՝ նվիրված Հայրենական Մեծ պատերազմում հաղթանակի 72-րդ ամյակին:
Միջոցառման մասնակցեցին և ծաղկեպսակ զետեղեցին Լեհաստանում ՀՀ դեսպան Էդգար Ղազարյանը և աշխատանքային այցով Լեհաստանում գտնվող ՀՀ սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանը: