
«Daily Mail» պարբերականը հրապարակել է անգլիական «Մանչեսթեր Յունայթեդի» շվեդ հարձակվող Զլատան Իբրահիմովիչի պայմանագրի մանրամասները:
Հայտնի է դարձել, որ շվեդ ֆուտբոլիստը շաբաթական ստանում է 376 հազար ֆունտ ստեռլինգ: Իր խփած գոլերի շնորհիվ հարձակվողը վաստակել է 2.8 մլն ֆունտ ստեռլինգ: Նա ստացել է 143 հազար ֆունտ խփած յուրաքանչյուր գնդակի համար: