Երեխայի մկրտության արարողությունը լուսավոր իրադարձություն է ողջ ընտանիքի համար: Որպեսզի արարողությունն անցկացվի ըստ կարգի և չափանիշների, հարկավոր է ուշադրություն դարձնել կնքահոր ճիշտ ընտրությանը:
Կնքահայրն ու կնքամայրը երկրային հրեշտակներ են, որոնք կոչված են օգնել փոքրիկ մարդուն հոգևոր կյանք սկսել, որոնք պետք է պաշտպանեն նրան կյանքի արատավոր գայթակղություններից: Կնքահոր ընտրությունն ազդում է երեխայի ապագայի վրա. սա պետք է հիշել միշտ…
Երեխաների մկրտությունը եկեղեցում
Եկեղեցու հոգևոր հովվին դիմելով՝ միշտ հնարավոր է ստանալ հարցի պատասխանը՝ ում չի կարելի ընտրել որպես կնքահայր երեխային մկրտելիս: Պատկերը հետևյալն է՝
Չի կարելի կնքամայր ընտրել 14 տարեկանից փոքր աղջկա, և 15 տարեկանից փոքր տղայի: Եկեղեցին ասում է, որ միայն այս տարիքային հարաբերակցության դեպքում է հնարավոր երեխայի հոգևոր դաստրակությամբ զբաղվել:
Քահանային կամ միանձնուհուն ևս չի կարելի կարգել որպես կնքահայր և կնքամայր:
Չի կարելի նաև հոգեպես անառողջներին տալ այդ դերը:
Արգելվում է ամուսնացած կնոջն ու տղամարդուն կարգել կնքահոր և կնքամոր դերում: Կնքահայրն ու կնքամայրը չպետք է ամուսնանան:
Կնքահայրն ու կնքամայրը չեն կարող լինել երեխայի ծնողները:
Երեխայի մկրտության հաղորդությունը կատարվում է միայն մեկ անգամ: Ոչ մի դեպքում չի կարելի երեխային վերամկրտել: Ինչպիսի կնքահոր ընտրում են երեխայի համար, այնպիսին էլ մեծանում է երեխան:
Կան բազմաթիվ սնահավատություններ
Կարծիք կա, որ եթե երախային կնքեն չամուսնացած աղջիկ և տղա, փոքրիկի հաջողությունները կկորչեն: Իհարկե, սա հիմար սնահավատություն է: Եկեղեցին դրան լուրջ չի վերաբերվում, չէ՞ որ որևէ քրիստոնեական արմատ չունի և ընդունում է այդ ընտրությունը: Կարևորն այն է, որ մարդիկ բարի լինեն:
Եվս մեկ սնահավատություն հղի կանանց մասին, որոնց չի կարելի կարգել որպես կնքամայր: Եկեղեցին այն չի արգելում: Խնդիրը միայն մեկն է՝ կկարողանա՞ արդյոք հղի կինը տանել մկրտության ողջ ընթացքը: Շատ դեպքերում դա կապված է միայն առողջական խնդիրների հետ և կնոջ հղիության ժամկետների:
Ինչ է անձնուրաց սերը, ինչպես գիտակցել չարի և բարու սահմանները, ինչ է հավատը, խիղճը, համբերությունը և գթասրտությունը: Այս ամբողջի մասին է, որ պետք է կնքահայրն ու կնքամայրը պատմեն երեխային ամեն հանդիպման ժամանակ: Սա նրանց գլխավոր նվերն է:
Շատերը գումար, խաղալիքներ և այլ իրեր են տալիս երեխային: Սա, իհարկե, վատ չէ, սակայն պետք չէ մոռանալ, որ ամենամեծ առաքելությունը հոգևոր դասն է: