Ավելի շատ նվազել է Լոռու և Շիրակի մարզերի բնակչության թիվը. վիճակագրություն

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

2017 թվականի հունվարի 1-ի դրությամբ ՀՀ մշտական բնակչության թիվը կազմել է 2 մլն 986 հազար 100 մարդ։ Այս մասին տեղեկանում ենք ՀՀ Ազգային վիճակագրական ծառայության հրապարակած տվյալներից: Այդ տվյալներն ուսումնասիրելով` տեսնում ենք, որ 2016 թվականի հունվարի 1-ի համեմատ հանրապետության մշտական բնակչության թիվը նվազել է 12.5 հազարով։

Երևանում բնակչության թիվն ավելացել է 2.1 հազարով, իսկ մարզերում (միասին վերցրած) նվազել 14.6 հազարով։ Ընդ որում, ամենից շատ նվազել են Լոռու և Շիրակի մարզերի բնակչության թիվը։  Ինչ վերաբերում է Երևանին, ապա 12 վարչական շրջաններից 5-ում բնակչության թիվն ավելացել է, 4-ում՝ նվազել, իսկ 3-ում՝ մնացել անփոփոխ։

Ամենից շատ՝ 800 հոգով, ավելացել է Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի բնակչությունը և հասել 136.7 հազարի։ Նվազման առումով առաջատարն Արաբկիրն է՝ 400 մարդ։




Լրահոս