«Սասնա ծռեր» խմբի անդամ Արայիկ Խանդոյանի (Միայնակ գայլ) եղբոր՝ Արարատ Խանդոյանի գործով դատական նիստն այսօր անցել է լարված մթնոլորտում, արդյուքնում դատարանից հեռացրել են նրան:
Նշենք, որ դատարանը զրկել է Խանդոյանի փաստաբան՝ Արա Ղարագյոզյանին նրա շահերը պաշտպանելուց և գործի մեջ են ներգրավվել հանրային պաշտպան Լիանա Գասպարյանին:
Այս մասով ArmLur.am-ը զրուցեց Արարատ Խանդոյանի փաստաբան Արա Ղարագյոզյանի հետ՝ հասկանալու համար, թե ինչու է դատարանն իրեն զրկել իր պաշտպանյանլի շահերը պաշտպանելուց:
«Իմ լիազորություններն ընդհանրապես չի կասեցվել: Այն դատավորը, որ հանրային պաշտպան է կանչել, նաև ինձ է ծանուցագիր ուղարկել: Այսինքն՝ ես քրեական գործի վարույթից չեմ հեռացել, պարզապես, իմ պաշտպանյալին նիստերի դահլիճից դատավորը հեռացրեց, ես էլ նրա հետ նիստերի դահլիճը լքեցի, արդյունքում դատավորը որոշեց, որ պետք է հանրային պաշտպան գա»,-ասաց նա:
Վերջինիս խոսքով՝ Արարատ Խանդոյանն ասել է, որ իր միակ փաստաբանը Արա Ղարագյոզյանն է. «Ինքը ուրիշ փաստաբան չունի»:
Լիդա Եղիազարյան