
ESPN FC-ն հայտնում է, որ անգլիական «Մանչեսթեր Սիթի»-ի գլխավոր մարզիչ Խոսեպ ԳՎարդիոլան թիմում ցանկանում է տեսնել կատալոնական «Բարսելոնա»-ի նախկին դարպասապահ Վիկտոր Վալդեսին: Վերջինս այժմ հանդես է գալիս «Միդլսբրոյ»-ում:
Նշվում է, որ ֆուտբոլիստն ամռանը կհեռանա թիմից: Նրա պայմանագիրը նախատեսված է ևս մեկ տարով, սակայն ակումբը պատրաստ չէ վճարել իսպանացու բարձր աշխատավարձը: