Անշարժ գույքի գործարքները նվազել են. ինչպես են փոխվել գները

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

2017 թվականի առաջին եռամսյակում՝ հունվար-մարտ ամիսներին ՀՀ-ում իրականացվել է  35946 անշարժ գույքի գործարք: Այս քանակը 2016 թվականի չորրորդ եռամսյակի համեմատ նվազել է 24.3 %-ով, իսկ 2016 թվականի առաջին եռամսյակի համեմատ` 6.3 %-ով: 2017 թվականի առաջին եռամսյակում անշարժ գույքի նկատմամբ իրականացված 9562 օտարման գործարքի 69.8 %-ը կազմել է առուվաճառքը, 29.7 %-ը` նվիրատվությունը և 0.5 %-ը` փոխանակությունը:

2017 թվականի առաջին եռամսյակում Երևան քաղաքում անշարժ գույքի առուվաճառքի գործարքների 65.5 %-ն արձանագրվել է բազմաբակարան բնակելի շենքերի բնակարանների նկատմամբ: Երևան քաղաքում 2017 թվականի առաջին եռամսյակում, 2016 թվականի չորրորդ եռամսյակի համեմատ, բազմաբնակարան բնակելի շենքերի բնակարանների առուվաճառքի գործարքների քանակը նվազել է 22.3 %-ով, իսկ 2016 թվականի առաջին եռամսյակի համեմատ` աճել 11.1 %-ով:

Գնային ինդեքսների ուսումնասիրությունը թույլ է տալիս եզրակացնել, որ Երևան քաղաքում 2017 թվականի առաջին եռամսյակում բազմաբնակարան բնակելի շենքերի բնակարանների շուկայական միջին գները` 1 մ մակերեսի հաշվարկով, 2016 թվականի չորրորդ եռամսյակի համեմատ նվազել են 0.8 %-ով:

2017 թվականի առաջին եռամսյակում մարզերում վաճառվել է բազմաբնակարան բնակելի շենքերի 844 բնակարան, որի քանակը, 2016 թվականի չորրորդ եռամսյակի համեմատ նվազել է 17.9 %-ով, իսկ 2016 թվականի առաջին եռամսյակի համեմատ` աճել 1.9 %-ով:

 




Լրահոս