Մայիսի 10-ին, ժամը 17:03-ին տեղեկություն է ստացվել, որ Երևան քաղաքի Թեյշենբաինի փողոցի թիվ 6 տան մոտակա ջրանցքում հայտնաբերվել է կնոջ դի. դուրս բերելու համար անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Դեպքի վայր է մեկնել հատուկ նշանակության փրկարարական աշխատանքներ իրականացնող կենտրոնի փրկարարական ջոկատը:
Shamshyan.com-ի փոխանցմամբ` փրկարարները հատուկ ճոպանների միջոցով դուրս բերեցին կնոջ դին և այս պահին տեղում աշխատում են Հայաստանի քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության էրեբունի և Նուբարաշեն վարչական շրջանների քննչական բաժնի քննչական խումբը՝ բաժնի պետի տեղակալ Բունիաթ Եղիազարյանի և ավագ քննիչ Գառնիկ Մաթևոսյանի գլխավորությամբ, ովքեր այս պահին կատարում են դեպքի վայրի զննություն:
Լուսանկարը` shamshyan.com-ի: