
Հայաստանում խորհրդարանական կառավարման համակարգի վտանգավոր հետեւանքներն իրենց զգացնել կտան առաջիկայում, երբ ամբողջությամբ ուժի մեջ մտնի նոր Սահմանադրությունը: Սա այն պարզ պատճառով, որ Հայաստանի քաղաքական դաշտն այսօր պատրաստ չէ ստեղծված նոր իրավիճակին. գործել խորհրդարանական համակարգում:
Առայժմ մեզանում գործում է կառավարման կիսանախագահական համակարգը, իսկ խորհրդարանական համակարգի Հայաստանը լիարժեք անցում կկատարի 2018թ. ապրիլից, երբ ավարտվեն Սերժ Սարգսյանի նախագահական լիազորությունները:
Միայն թե ակնհայտ փաստ է՝ Հայաստանի քաղաքական դաշտը դեռեւս պատրաստ չէ խորհրդարանական կառավարմանը: Ու չնայած Սերժ Սարգսյանի պնդումներին, թե նոր համակարգի գործունեության դեպքում սպասվում է «քաղաքական կուսակցությունների դերի բարձրացում, դրանց զարգացման նոր հնարավորությունների ընձեռում, դա նշանակում է նաեւ զարգացած կուսակցական համակարգ, որը ցանկացած ժողովրդավարական պետության կարեւորագույն նախապայմաններից մեկն է», ԱԺ վերջին ընտրություններն ու դրանց հաջորդած իրադարձությունները հակառակն են վկայում:
Մանրամասները՝ տեսանյութում
Արման Գալոյան, Հովսեփ Ենոքյան