ՏԵՍԱՆՅՈՒԹ. ԲՀԿ-ի ցուցակ ընդգրկվել էի որոշակի պայմանավորվածությամբ. իմ հարաբերությունները եղել են միայն Գագիկ Ծառուկյանի հետ. Ռուստամ Մախմուդյան

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Վեցերորդ գումարման խորհրդարանում եզդիական համայնքի ներկայացուցիչը լինելու է Ռուստամ Մախմուդյանը, ով պատգամավոր է դարձել ՀՀԿ համամասնական ցուցակով: Նշենք, որ նախորդ խորհրդարանական ընտրությունների ժամանակ Մախմուդյանը ընդգրկված էր ԲՀԿ համամասնական ցուցակում, սակայն այդպես էլ մանդատ չստացավ:

Զրուցելով Մախմուդյանի հետ` ArmLur.am-ը նաև հետաքրքրվեց՝  արդյոք հենց այդ հանգամանքն էր պատճառը, որ այս անգամ նա ընտրեց իշխող ՀՀԿ-ին: «2012-ի ընտրություններում այդ քաղաքական ուժի ցուցակում ընդգրկվելը պայմանավորված էր համայնքի հետ որոշակի կոնսուլտացիաների արդյունքում: Այն ժամանակ դեռ չկար սահմանադրական կարհավորումը և հույսը դրվում էր քաղաքական ուժի բարի կամքի վրա: Ես անկուսակցական լինելով, ընդգրկվել եմ այդ ցուցակում պայմանով,  որ պետք է համապատասխան քանակով ձայներ լինեն: Եվ հետո ես ինքս որոշեցի հրաժարականի դիմում ներկայացնեմ»,- մանրամասնեց նա:

Հարցին՝  այժմ ինչ հարաբերություններ ունեք այդ կուսակցության ներկայացուցիչների հետ, նա նշեց. «Չլինելով կուսակցական,  առավելապես մեծ շփում չեմ էլ ունեցել: Իմ հարաբերությունները եղել են Գագիկ Ծառուկյանի հետ և սկսվել և ավարտվել են այնտեղ»:

Մանրամասները՝  ArmLur.am-ի տեսանյութում:

Նաիրա  Հովհաննիսյան, Հովսեփ Հովսեփյան




Լրահոս