
«Ժամանակ» թերթը գրում է. ««Ժամանակ»-ի տեղեկություններով՝ օրերս Հայաստանի նախագահական նստավայրից ներքին խողովակներով ԱՄՆ դեսպանատնից փորձել են հասկանալ, թե Ազգային ժողովի ընտրությունների պատճառով ՀՀԿ-ից ովքեր կարող են հայտնվել ԱՄՆ այցելելու արգելք ունեցող անձանց ցուցակում։ Բաղրամյան 26-ին հայտնի է դարձել, որ այդ մարդկանց դեմ «պատժամիջոցները» չեն սահմանափակվելու սոսկ ԱՄՆ այցելելու վիզա չտրամադրելով։
Դեսպանատունը պատրաստվում է նրանց հարազատներին ևս ընդգրկել այդ ցուցակում։ Ավելին, չի բացառվում, որ այդ մարդկանց բիզնեսների հետ կապված՝ ամերիկյան ընկերությունների համագործակցության վերաբերյալ որոշում կայացվի, և ամերիկյան ներդրումները բացառվեն այդ մարդկանց հետ կապված ներդրումների մեջ»:
Ավելի մանրամասն` թերթի այսօրվա համարում: