«Հրապարակ» թերթը գրում է. «Ավանդաբար հինգշաբթի օրերին կայացող ՀՀԿ նիստն այսօ չի կայանա, հնարավոր է այն տեղափոխվի հաջորդ շաբաթ և հրավիրվի ԱԺ առաջի նիստին նախորդող օրերին, որի ժամանակ Սերժ Սարգսյանը կհայտարարի, թե ով ինչ պաշտոն կստանա:
Խնդիրն այն չէ, որ կիրակի Երևանի ավագանու ընտրություններն են, և ընտրարշավին լծվել է ՀՀԿ-ի ողջ ակտիվն ու պատրաստվում է Տարոն Մարգարյանի համար ջախջախիչ հաղթանակ ապահովել, այլև Սերժ Սարգսյանի գործելաոճն է այդպիսին՝ մինչև վերջ պակել ինտրիգը, խաղալ կուսակիցների նյարդերի վրա:
Ի դեպ, տեղեկություններ կան, որ ՀՀԿ-ն որոշել է խորհրդարանական մշտական հանձնաժողովների թիվը դարձնել 9, որից 6-ի նախագահությունը, ըստ Դոնթի բանաձևի, կհասնի ՀՀԿ-ին, 3-ը՝ «Ծառուկյան» դաշինքին, իսկ «Ելք»-ը չի ստանա:
Իշխանական շրջանակներում չեն բացառում նաև ԱԺ խոսնակի «անսպասելի» ընտրություն, բոլորովին նոր անուն, այդ թվում՝ չեն բացառում գործող Գալուստ Գրիգորիչի վերանշանակումը»:
Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում: