
ԱՄՆ և Ռուսաստանի նախագահներ Դոնալդ Թրամփը և Վլադիմիր Պուտինը հանդիպելու են հուլիսին: Այդ մասին հայտարարել է ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովը՝ ԱՄՆ պետքարտուղար Ռեքս Թիլերսոնի և ԱՄՆ նախագահի հետ հանդիպումներից հետո:
«Նախագահները, երբ վերջերս խոսեցին հեռախոսով, արդեն հաստատել են, որ կհանդիպեն G20ի գագաթնաժողովի շրջանակում՝ հուլիսին: Եվ այսօր մենք Ռեքս Թիլերսոնի հետ խոսել ենք այն մասին, թե ինչպես կարող ենք շարժվել օրակարգային այն կետերի ուղղությամբ: Ես հիշատակել եմ՝ Սիրիայի և այլ հարցերով, որպեսզի մենք այդ հանդիպմանը հասնենք որևէ արդյունքի»,- նշել է Լավրովը: