
Կառավարության այսօրվա նիստը ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանը կրկին սկսեց հանձնարարականերով, նշելով, որ մարդկային կապիտալն ամենամեծ հարցն է և անհրաժեշտ է կրթական համակարգ, որը պետք է ապահովի մրցունակ մասնագետներ. ըստ այդմ նա նշեց, որ անհրաժեշտ են կրթական համակարգում բարեփոխումներ, հաշվի առնելով դա` նա հանձնարարական տվեց ԿԳ նախարար Լևոն Մկրտչյանին:
Նա հայտարարեց տասնհինգ օրյա ժամկետում ներկայացնել քայլեր քաղաքային դպրոցների օպտիմալացման վերաբերյալ:
Բացի այդ, նա հանձնարարեց երկու ամսվա ընթացքում ներկայացնել ֆինանսավորման նոր բանաձև և բարձրագույն կրթության մասին օրենքում փոփոխություններ: