
Արցախա-ադրբեջանական շփման գծի հյուսիսային հատվածում Ադրբեջանի զինուժի գնդակոծության հետևանքով վիրավորված «Շանթ» հեռուստատեսության «Դիրքերում» հաղորդաշարի օպերատոր Դավիթ Աթոյանին տեղափոխել են հոսպիտալ և ցուցաբերել առաջին վիրաբուժական օգնություն: Այս մասին ArmLur.am-ի հետ զրույցում ասաց ԼՂՀ պաշտպանության նախարարի մամուլի խոսնակ Սենոր Հասրաթյանը:
Հիշեցնենք, որ երեկ երեկոյան, ժամը 18-ի սահմաններում արցախա-ադրբեջանական շփման գծի հյուսիսային հատվածում գնդակոծության է ենթարկվել «Շանթ» հեռուստաընկերության «Դիրքերում» հաղորդաշարի նկարահանող խումբը: Հակառակորդը հրաձգային խոշոր տրամաչափի զենքերով գնդակոծել է նկարահանող խմբի ավտոմեքենան: