Հարկ եղած ժամանակ պետք է խփենք թշնամուն. Վահան Բադասյանը՝ սահմանային լարված իրավիճակի մասին

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Արդեն տևական ժամանակ է, ինչ հայ-ադրբեջանական շփման գծում լարված իրավիճակ է. չդադարող գնդակոծությունները հետզհետե ավելի մտահոգիչ են դառնում: Գրեթե ամեն օր շփման գծում ունենում ենք զոհ: ArmLur.am-ն այս և այլ հարցեր շուրջ զրուցեց Արցախի Հանրապետության Ազգային ժողովի նախկին պատգամավոր Վահան Բադասյանի հետ:

-Պարո՛ն Բադասյան, վերջին ժամանակահատվածում կրկին լարված իրավիճակ է շփման գծում, Ադրբեջանը ոչ միայն շարունակում է ինտենսիվորեն խախտել հրադադարը, այլև օգտագործում է նոր` առավել հզոր զինատեսակներ: Ի՞նչ իրավիճակ է այժմ ղարաբաղա-ադրբեջանական սահմանին և ինչի՞ կարող է հանգեցնել այս չդադարող պատերազմական վիճակը: 

-Խաղաղ է, ինչպես ամեն օր, սակայն և՛ զորքը, և ՛ռեսուրսը  պետք է պատրաստակամ վիճակում գտնվեն: Մտահոգություն ամեն օր ունենք, բայց դա կատաստրոֆա չի: Այնուամենայնիվ, եթե պատերազմ լինի, պետք է թշնամուն արժանի հակահարված տանք և պատերազմը վերջացնենք: Բանակում անելիքներ շատ ունենք, բայց բանակը պատրաստ է, հակառակ դեպքում Ադրբեջանը մեզ կճզմի: Ես միշտ էլ ասել եմ մեր երկիրը նորմալ տեր, ղեկավարություն չունի: Ամեն մեկը մտածում է իր մասին: Արդարությունը  բանակում շատ է պակասում:

-Պարո՛ն Բադասյան, այսօր ԱՀ ՊՆ-ն հայտարարություն է տարածել, որ  հակառակորդի զրահատեխնիկայի տեղաշարժ է կատարել: Ի՞նչ կարող է սա նշանակել:

-Ճիշտն ասած տեղաշարժի մասին տեղյակ չեմ, բայց միշտ էլ լինում են, սովորական բան է: Պարզապես պետք է հետամուտ լինենք, հետևենք և հարկ եղած ժամանակ էլ խփենք: Ես հանգիստ եմ վերաբերվում դրան և կհորդորեմ բոլորն էլ հանգիստ լինեն: Մենք մեր առօրյան պետք է շարունակենք:

Զրուցեց Լիդա Եղիազարայնը 




Լրահոս