Հայտնաբերվել է Արցախում ջրահեղձ եղած երրորդ զինծառայողի դին

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Հայտնաբերվել է մայիսի 8-ին Արցախի հյուսիսում ջրահեղձ եղած երրորդ ժամկետային զինծառայողի` Ռուբեն Մնացականյանի դին: Այս մասին ArmLur.am-ին տեղեկացրին ՀՀ Քննչական կոմիտեի մամուլի ծառայությունից:

Նախնական տեղեկություններով, դին հայտնաբերվել է ջրամբարում: Այլ մանրամասներ առայժմ չհայտնեցին:

Հիշեցնենք, որ մայիսի 8-ի առավոտյան ՊԲ հյուսիսային ուղղությամբ տեղակայված զորամասերից մեկում տեղի է ունեցել դժբախտ պատահար:

Ճանապարհատրասնպորտային պատահարի հետևանքով, զորամասին հարակից ջրամբարում ջրահեղձ են եղել ՊԲ զինծառայողներ Ռուբեն Մնացականի Բարսեղյանը (ծնվ. 1998թ.), Ռաֆայել Արթուրի Բիշարյանը (ծնվ. 1997թ.) և Ռուբեն Հովհաննեսի Մնացականյանը (ծնվ. 1998թ.): Որոնողական աշխատանքների արդյունքում հայտնաբերվել էին միայն Ռուբեն Բարսեղյանի և Ռաֆայել Բիշարյանի մարմինները:




Լրահոս