ՀՀ կառավարությունն ավելի քան 50 հազար եվրո կհատկացնի Մարդու իրավունքների Եվրոպական դատարանի «Մուրադյանն ընդդեմ Հայաստանի» գործով վճռի կատարման նպատակով: Այս մասին որոշումը հաստատվեց կառավարության այսօրվա նիստում:
Վճռի կատարման պարտադիր հիմնական պայմաններից մեկն էլ դիմումատուի խախտված իրավունքների համար Մարդու իրավունքների եվրոպական դատարանի կողմից սահմանված արդարացի հատուցման գումարի վճարումն է: Վճարման վերջնաժամկետը 2017 թվականի մայիսի 24-ն է: