Սամարայում կրակ են բացել հայերի վրա. կա զոհ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Մայիսի 7-ին Սամարայի Մեխզավոդ բնակավայրում փոխհրաձգություն է տեղի ունեցել հայերի և տեղի բնակիչների միջև: Ինչպես հաղորդում է «Վոլգա նյուս» տեղի պարբերականը,  3 հայեր 1000 ռուբլու պատճառով վիճել են տեղի երիտասարդների հետ: Վիճաբանության հետևանքով վերջիններս կրակ են բացել: Այս մասին լրատվամիջոցին հայտնել են իրենց աղբյուրները:

Տեղեկատվության համաձայն՝ նույն օրը հայ երիտասարդները հիվանդնոց են տեղափոխվել, որտեղ նրանց բժշկական օգնություն է ցուցաբերվել: Վիրավորներից երկուսը դուրս են գրվել հիվանդանոցից, իսկ երրորդը գիտակցության չգալով մահացել է:

Փաստի առթիվ հարուցվել է քրեական գործ: Կասկածյալները հետախուզման մեջ են:




Լրահոս