
Գեղարքունիքի մարզում ծառերին աղբ է աճում: Սևան-Գավառ ավտոճանապարհը, բառի ամենալայն իմաստով, աղբավայր է հիշեցնում, որտեղ իրավասու կառույցների անգործությունն ակնառու է կիլոմետրերի հեռավորությամբ:
Եթե, ցավոք, սովորական դարձած աղբը հանրապետության տարբեր հատվածներում տեղ-տեղ կուտակված է լինում, ապա Սևան-ավտոճանապարհին իրավիճակը միանգամայն այլ է: Աղբը տեղ է գտել անգամ ծառերի ճյուղերին:
Իսկ ի՞նչ քայլեր են ձեռնարկում տեղական իշխանությունները, բնապահպանության նախարարությունն ու այլ իրավասու կառույցներ. թերևս միամտություն է այս հարցը հնչեցնել:
Իրավիճակն ավելի մանրամասն՝ ArmLur.am-ի տեսանյութում: