Այսօր ՊԵԿ նախագահ Վարդան Հարությունյանի ասուլիսի ժամանակ վերջինս անդրադարձավ ադրբեջանական խնձորների ներկրման պատմությանը և նշեց, թե դա հնարավոր է եղել կատարել կաշառքի միջոցով:
«Երևույթը շատ վատ է, ես խիստ բացասական եմ վերաբերվում այդ երևույթին: Մեր կողմից կատարված միջոցառումների արդյունքում բացահայտվել է՝ ովքեր են ներկրողները: Հիմա գործը գտնվում է քննչական կոմիտեի վարույթում»,-նշեց Հարությունյանը:
Նա հավելեց, որ համակարգը մաքրելու փուլում դեռ կան մարդիկ, որ չեն հասկանում՝ եկել է վերափոխվելու ժամանակը և նման զանցանքներից պետք է զերծ մնան: «Ես մեր մեղքի բաժինն այս ամենի մեջ զգում եմ: Մեղքի բաժին ունեն ոչ միայն կաշառվող մաքսավորները, այլ նաև կաշառողը, ներկրողը, այդ խնձորը վաճառողները: Մենք մեր մեղքի բաժինն ունենք, և ես հայտարարում եմ, որ այդ մարդիկ պատժվելու են»,- հայտարարեց նա:
Մանրամասները՝ ArmLur.am-ի տեսանյութում