
Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր Ազգային անվտանգության ծառայության կողմից իրականացված օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում ենթադրյալ կաշառք ստանալու պահին ձերբակալվել է ՀՀ Արարատի և Վայոց ձորի մարզերի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր: Այդ մասին տեղեկացնում են Ազգային անվտանգության ծառայության լրատվական կենտրոնից:
Քրեական գործով անձին տուգանքի դատապարտելու համար դատավորը պահանջել և անձամբ ստացել է 600 ԱՄՆ դոլար գումար:
Նշվում է, որ գումարի փոխանցումն իրականացվել է Ազգային անվտանգության ծառայության աշխատակիցների օպերատիվ վերահսկողության ներքո և առերևույթ հանցագործության առթիվ նախապատրաստված նյութերը փոխանցվել են ՀՀ գլխավոր դատախազություն։
Տարբեր աղբյուրների համաձայն, ձերբակալված դատավորը Արարատի և վայոց Ձորի մարզերի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Լևոն Արազյանն է: