
Մոսկվայի նախկին քաղաքապետ Յուրի Լուժկովը Վրաստանում կընդգրկվի «սև ցուցակում» և նրան կարգելվի մուտք գործել երկիր: «ՌԻԱ Նովոստի»-ն հայտնում է, որ Լուժկովը Վրաստան էր ժամանել ընկերների և կնոջ հետ մայիսյան տոների շրջանակում:
«Այն, ինչ տեղի ունեցավ այս փուլում, պայմանավորված է նրանով, որ նա ժամանակին ընդգրկված չի եղել ցուցակում: Մենք նրան կընդգրկենք այդ ցուցակում, և նա չի կարողանա այլևս մտնել Վրաստան»,- հայտարարել է Վրաստանի ներքին գործերի փոխնախարար Շալվա Խուցիշվիլին:
Լուժկովը նախկինում մի քանի անգամ այցելել է Աբխազիա և Հարավային Օսիա: Վրաստանում Լուժկովի գտնվելու մասին տեղեկատվությունն առաջացրել է հասարակության զայրույթը: