
Ադրբեջանի, Թուրքիայի և Վրաստանի պաշտպանության նախարարները եռակողմ համագործակցության վերաբերյալ հուշագիր կստորագրեն: Վրաստանի ՊՆ-ի մամուլի ծառայությունը փոխանցում է, որ նրանց միջև եռակողմ համագործակցության հարցը քննարկվել է Վրաստանի և Թուրքայի ՊՆ նախարարներ Լևան Իզորիայի և Ֆիքրի Ըշըքի հանդիպման ժամանակ:
Նշվում է, որ 10 օրից Բաթումում կայանալու է երեք երկրների նախարարների համատեղ հանդիպումը, որում էլ քննարկվելու է եռակողմ համագործակցության ձևաչափը:
«Կստորագրվի հուշագիր՝ ուղղված մեր ռազմական համագործակցության ընդլայնմանը»,-ասել է վրացի նախարարը: