ՖՈՏՈ. Փաստեր տղամարդկանց մարմնի մասին, որոնք անհայտ էին

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Տղամարդու մարմինն իր մեջ շատ անսպասելի փաստեր է պարունակում: Նրա մի քանի յուրահատկություններ գաղտնիք են ոչ միայն կանանց, այլև հենց տղամարդկանց համար: Ներկայացնում ենք մի քանի փաստ տղամարդկանց մասին:

Դանդաղ ծերացում

Տղամարդու դեմքը պահպանում է երիտասարդությունն ավելի երկար, քան կանանց դեմքը: Իսկ սա այն պատճառով է, որ տղամարդիկ գրեթե չեն օգտագործում խնամքի այնպիսի միջոցներ, որոնք կարող են վնաս պատճառել մաշկին և առաջացնել արագ ծերացում:

Կաթ արտադրելու հնարավորություն

Այո, դուք սխալ չեք ընթերցել. տղամարդիկ ևս կաթ արտադրելու հնարավորություն ունեն:

Ճաղատացում

Ընդունված է կարծել, որ առատ մազաթափությունը տղամարդկանց փոխանցվում է գենետիկորեն: Սակայն դա այնքան էլ այդպես չէ, կան այլ կարևոր հանգամանքներ ևս: Տղամարդկանց հորմոնների ակտիվ աշխատանքը ևս կարող է նման խնդիրների հանգեցնել:

Սկիզբ որպես կին

Երկրի վրա բոլոր մարդիկ սկսել են իրենց գոյությունը որպես կին: Կոնկրետ սեռի ստեղծման համար պատասխանատու են X և Y քրոմոսոմները: Եթե բեղմնավորման պահին երկու X քրոմոսոմ է միանում, ապա աղջիկ է բեղմնավորվում , եթե X և Y, ապա տղա: Սակայն հարցն այն  է, որ առաջին 5-6 շաբաթը Y քրոմոսոմն ակտիվ չէ և մինչ այն ուժի մեջ չմտնի, աղջիկն է մնում ակտիվ:

Հաստ մաշկ

Տղամարդու մաշկը 25 տոկոսով հաստ է, քան թույլ սեռի ներկայացուցիչների մոտ:

Ադամախնձոր

Դուք երբևէ մտածե՞լ եք, թե ինչի համար է մեզ պետք ադամախնձորը, և ինչու է այն տղամարդկանց մոտ ավելի մեծ, քան կանանց մոտ: Հիմնական ֆունկցիան ձայնալալերի պաշտպանությունն է:

Այն նաև պատասխանատու է ձայնի բարձրության համար: Դեռահասության տարիքում այն փոխում է իր անկյունը: Տղամարդկանց մոտ այդ անկյունն ավելի փոքր է:




Լրահոս