«Ծառուկյան» դաշինքի պատգամավորության նախկին թեկնածու, ազատամարտիկ Մուշեղ Սաղաթելյանը 1in.am-ին հայտնել է, որ իրեն «Միասնություն» շարժման անդամ Արման Վարդանյանն է ուղղորդել գնալ ԿԸՀ ՝ պատգամավորության մանդատը պահանջելու:
Այս առնչությամբ ArmLur.am-ը զրուցել է «Միասնություն» շարժման Արման Վարդանյանի հետ:
«Խորհուրդ տալու կարիք չկա, բոլորը չափահաս մարդիկ են, բոլորը փորձառու քաղաքական գործիչներ են: Հազիվ թե, ես իմ երիտասարդ հասակիս կարողանայի իրենց ուղղորդել` ասել` գնացեք, գրեք դավադրություն կազմակերպեք: Դա ուղղակի դավադրությունների տեսության ժանրից է ինչ-որ խոսում են մարդիկ և գրում են ԶԼՄ-ները»,- ի պատասխան մեր հարցադրմանն` ասաց Վարդանյանը:
Հարցին այդ օրը հանդիպե՞լ է Սաղաթելյանի հետ, և ի՞նչ են խոսել, Վարդանյանը պատասխանեց . «Այդ օրը հանդիպել եմ, եւ իմ գրասենյակում եղել են մարդիկ, ովքեր բազմաթիվ անգամ եկել են, և բազմաթիվ բաներ ենք քննարկել, այդ թվում և Մուշեղ Սաղաթելյանը: Հետագա իրենց քայլերի ուղղորդում կամ հուշում ես կարծում եմ` գոնե թե իմ մասով չի եղել: Իրենք հասկանում էին` ուր էին գնում և գիտեին իրենց քայլերի հաջորդականությունը»:
Վարդանյանի խոսքով՝ նրանց հարաբերություններում սահմանափակումներ չկան թե′ դրանից առաջ, թե′ դրանից հետո:
Արփինե Թովմասյան