ՖՈՏՈ. Մթերքներ, որոնք մաքրում են անոթները

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Սիրտ-անոթային համակարգի հետ կապված խնդիրներն անհանգստացնում են նրանց, ովքեր անցել են միջին տարիքի շեմը: Վատ սովորությունները, անկանոն սնունդը, ամենօրյա սթրեսները և վատ բնակլիմայական պայմանները վատ են անդրադառնում այդ համակարգի առողջության վրա՝  իր հետ տարատեսակ վատ հետևանքներ բերելով:

Ներկայացնում ենք արյունատար անոթները մաքրելու էֆֆեկտիվ մեթոդներ, որոնք կօգնեն հաղթահարել լուրջ խնդիրները և օրգանիզմին երկրորդ շնչառություն պարգևել:

Գարի

Պոլոսախարիդի, բետա-գլյուկոզայի առկայությունը, պրովիտամին A-ն, B խմբի վիտամինները ձավարը դարձնում են ձեր օրգանիզմի առողջության համար անփոխարինելի մթերք:

Վուշի սերմեր

Վուշի սերմերը հետաքրքիր հատկություններ ունեն: Այն լավ մաքրում է անոթները խոլեստերինից և այդպես կանխում աթերոսկլեռոզի առաջացումը:

.

Ձիթապտղի յուղ

Ձիթապտղի յուղը ևս լավ միջոց է արյունատար անոթների մաքրման համար: Այն նաև ամրացնում է անոթների պատերը:

Ընկույզ

Այն ևս նվազեցնում է խոլեստերինի մակարդակը և կանխում է հիվանդությունների առաջացման հնարավորությունը:

Յուղոտ ձուկ

Ձուկը բառացիորեն օգտակար է սրտի առողջության և անոթների համար: Ձկան հաճախ օգտագործումը նվազեցնում է ինֆարկտի ռիսկերը:

Լոբի

Լոբին իր մեջ պարունակում է մեծ թվով վիտամիններ և միներալներ:




Լրահոս