Հմուտ տանտիրուհիները գիտեն, որ ոչինչ հավերժական չէ, և կտորի սպիտակությունը ևս: Նորը գնելու համար երբեք ուշ չէ, սակայն փորձել ետ բերել հին տեսքը, ամեն դեպքում պետք է: Կա մեթոդ, որը թույլ կտա ազատվել դեղնա-կեղտավուն հետքերից: Քեզ պետք կգա միայն սովորական կատուկի վտակ (զելյոնկա):
Վարագույրների սպիտակեցումն այս կերպ, իհարկե, աշխատատար է, սակայն արդյունքը կարդարացնի և գոհացուցիչ կլինի: Կտորը կթառնա թարմ և ձյունաճերմակ:
Մինչ սպիտակեցումը սկսելը, անհրաժեշտ է այն լվանալ: Այն դրեք տաք ջրի մեջ երկու ժամով, իսկ հետո մանրակրկիտ լվացեք: Դա կարող եք անել թե′ ձեռքով, թե′ լվացքի մեքենայով:
Այնուհետև կեղտոտ ջուրը թափեք տարայից և թողեք կտորը երկու ժամով լվացքի փոշու մեջ: Ապա կարող ենք սկսել բուն գործընթացը: Տաք ջրով տարայի մեջ ավելացրեք 3 ճաշի գդալ սովորական աղ: Պետք է «զելյոնկան» այնպես օգտագործել, որպեսզի հետքեր չմնան: 10-15 կաթիլ զելյոնկան բացեք ջրով, լավ խառնեք, որպեսզի հետքերից ազատվեք: Թողեք այն մի քանի րոպե և խառնեք կրկին:
Համոզվեք, որ նստվածք չի մնացել, ապա այն ավելացրեք աղով ջրի մեջ: Կտորը իջեցրեք ջրի մեջ 2-3 րոպե՝ անընդհատ այն շրջելով: Դրանից հետո այն անհրաժեշտ է լավ սեղմել և ողողել: Այնուհետև Դուք կհամոզվեք, որ վարագույրը դարձել է ինչպես նորը: