Որոնք են ՀՀԿ-ՀՅԴ հուշագրի առանցքային կետերը

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Այսօր նախագահական նստավայրում ստորագրվեց ՀՀԿ-ՀՅԴ հուշագիրը: Նախորդ տարի ստորագրված հուշագրից կետերի առումով գրեթե տարբերություններ չկան: Սակայն, ամեն դեպքում, այս հուշագրի տեքստում կան առանցքային կետեր, որոնց մասին նշվեց նաև հուշագրի ստորագրումից հետո լրագրողների հետ բրիֆինգի ժամանակ:

Առանձնացնենք հուշագրից մի քանի փաստեր.

  • Կոալիցիոն հուշագիրը գործելու է 2017-2022 թվականներին:
  • Արմեն Աշոտյանի խոսքով, սկզբունքային քաղաքական տարբերություններ կան կոալիցիոն նախորդ և ներկա հուշագրերի միջև: «Նախորդը նախընտրական էր, իր գործածության մեջ ժամկետային չգրված սահմանափակում ուներ, և հեռանկարը կախված էր խորհրդարանական ընտրությունների արդյունքներից», – ընդգծել է Աշոտյանը:
  • Աղվան Վարդանյանի խոսքով, համագործակցության հիմքում երեք հիմնարարա արժեքներ են դրված: «Առաջինը՝ մեր անվտանգությունը՝ Հայաստանի ու Արցախի ընդհանուր անվտանգությունը, երկրորդը՝ տնտեսությունը և տնտեսության կարգաբերումն ու զարգացումը, երրորդը՝ երկրում որակական, արմատական փոփոխություններ անելու համատեղ վճռականությունը», – նշեց նա:
  • Վարչապետի առաջադրման իրավունքը պատկանում է Հայաստանի Հանրապետական կուսակցությանը:
  • Քաղաքական կոալիցիայի կողմերի միջև սկզբունքային տարաձայնությունների առաջացման դեպքում դրանք լուծվում են բանակցությունների միջոցով: Բանակցությունների միջոցով համաձայնություն ձեռք չբերելու դեպքում կուսակցություններից յուրաքանչյուրը, մյուս կողմին գրավոր տեղեկացնելով, կարող է դուրս գալ կոալիցիայից:




Լրահոս