Այսօր «Ելք» դաշինքի եզրափակիչ հանրահավաքի ընթացքում քաղաքապետի թեկնածու Նիկոլ Փաշինյանը ներկայացրեց այն առաջին 10 քայլերը, որոնք ինքը կանի քաղաքապետ դառնալուց հետո։
1. 70 տոկոսով կկրճատվեն Երեւանի քաղաքապետարանի մեքենաները։ Խնայված միջոցներով կլուծվի բոլոր կանգառների հարցը, որ ավտոբուսի սպասելիս սելավի տակ չթրջվեք։
2. Կհայտարարվի բաց մրցույթ Երեւանում վերելակների արտադրություն սկսելու համար։ Կերաշխավորենք, որ հինգ տարում վերելակ արտադրողների ամբողջ արտադրանքը կգնենք։ Հաղթողների մեջ «Ելք» դաշինքի որեւէ ներկայացուցչի ծանոթ, բարեկամի ընկերություն չի լինելու։ Եթե լինի, ես հրաժարական կտամ։
Մանրամասները՝ ArmLur.am-ի տեսանյութում: