«Ելք» դաշինքի քաղաքապետի թեկնածու Նիկոլ Փաշինյանը բարձրաձայնում է ՀՀԿ-ի քաղաքապետի թեկնածու Տարոն Մարգարյանի շտաբերում ընտրակաշառքի բաժանման դեպքերի մասին:
Մասնավորապես, նրա խոսքով` իրեն հավատարիմ անձանցից մեկը Կուրղինյան հասցեում գտնվող ՀՀԿ շտաբում տեսել է, թե ինչպես են քաղաքացիներին տալիս 20 հազար դրամ և քվեարկած քվեաթերթիկ:
Այս հայտարարությանը հետևեց ՀՀԿ-ի պարզաբանումը, որում ասվում է.
«Քիչ առաջ ԱԺ պատգամավոր Նիկոլ Փաշինյանը «Ֆեյսբուկ» սոցիալական ցանցի իր էջում մի գրառում է կատարել՝ նշելով, որ Արարատյան մասիվում գտնվող Երևանի գործող քաղաքապետ Տարոն Մարգարյանի նախընտրական շտաբներից մեկում բաժանում են քվեարկած քվեաթերթիկներ և 20 հազարանոց դրամներ:
Պաշտոնապես հայտարարում ենք, որ սույն գրառումը բացարձակ ապատեղեկատվություն է և չի՛ համապատասխանում իրականությանը:
Ազգային ժողովի պատգամավորին կոչ ենք անում զե՛րծ մնալ բացահայտ ապատեղեկատվություն տարածելու գայթակղությունից»:
Մանրամասները՝ տեսանյութերում: