
«Ժամանակ» թերթը գրում է. «ՀՀԿ ռեյտինգային ցուցակով Շիրակի մարզում առաջադրված պատգամավորի թեկնածու Մարտուն Գրիգորյանը ընտրություններից մեկ ամիս անց որոշել է վրեժխնդիր լինել «անշնորհակալ գյումրեցիներից», որոնք իրեն այդքան քիչ ձայն տվեցին: Մասնավորապես, Մարտուն Գրիգորյանը որոշել է հետ պահանջել ոչ միայն իր բաժանած ընտրակաշառքը գումարի տեսքով, այլև գյումրեցիներին տված սառնարանները, լվացքի մեքենաներն ու հեռուստացույցները:
Մարտուն Գրիգորյանի մարդիկ ցուցակով մտնում են ընտրակաշառք վերցրած գյումրեցիների բնակարաններ և հետ պահանջում կենցաղային տեխնիկան և գումարը: Մեզ հասած տեղեկություններով՝ Սերժ Սարգսյանը իմացել է Մարտուն Գրիգորյանի գործողությունների մասին և խիստ տոնով հրահանգել է վերջ տալ այդ էժանագին քայլին, քանի որ վերջին հաշվով Գրիգորյանը այդ քայլով իր անվան հետ է խաղում»:
Ավելի մանրամասն` թերթի այսօրվա համարում: