Կառավարությունը ճիշտ կանի` մտածի արտագաղթը կասեցնելու մասին, այլապես դպրոցների օպտիմալացումը կշարունակվի. «Ժողովուրդ»

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Կառավարությունը նախատեսել է առաջիկայում օպտիմալացնել դպրոցները: Պատճառը ֆինանսների բացակայությունն է: Դպրոցներ կան, որոնք քիչ թվով աշակերտներ ունեն, բայց մյուս կողմից դպրոցի շենքի պահպանման համար մեծ գումարներ են ծախսվում: Ու հիմա կառավարությունը որպես իրավիճակից դուրս գալու ելք դիտարկում է օպտիմալացումը: Նկատենք, սակայն, որ այս իրավիճակը նոր չի ստեղծվել, այլ հետեւանք է տարիներ շարունակ արտագաղթի. դպրոցներում տարեցտարի պակասել է նաեւ աշակերտների թիվը:

Բավական է միայն նշել, որ եթե հինգ տարի առաջ` 2011-2012 ուստարում Հայաստանում եղել է 386 հազար 439 աշակերտ, ապա 2016-2017 ուստարում նրանց թիվը հասել է 364 հազար 868-ի: Ու այս իրավիճակում կառավարությունը ճիշտ կանի, եթե մտածի արտագաղթը կասեցնելու եւ երկրում ժողովրդագրական վիճակը շտկելու մասին, այլապես մի քանի տարի անց ստիպված է լինելու էլ ավելի օպտիմալացնել դպրոցները` ամեն մարզում պահելով 5-10 հատը»:

Ավելի մանրամասն` թերթի այսօրվա համարում:




Լրահոս