Չեխիայի հայկական թեմին նվիրաբերած եկեղեցում որևէ բան չի արվել հայկական շունչ տալու համար. «Ժողովուրդ»

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Պրահայի հայկական եկեղեցին, պարզվում է, այնքան էլ հայկական չէ: Խոսքը ոչ միայն եկեղեցու արտաքին տեսքի, գմբեթին տեղադրված խաչի, այլեւ ներքին ձեւավորման մասին է: Նաեւ որեւէ տառ չկա եկեղեցու` հայկական լինելու մասին: Հիշեցնենք, որ այդ տաճարը հայկական թեմին նվիրաբերել է Պրահայի արքեպիսկոպոս Դոմինիկ Դուկան 2015 թվականին:

Կաթողիկոս Գարեգին Երկրորդն էլ նրա հետ հանդիպման ժամանակ շնորհակալություն էր հայտնել Պրահայի կենտրոնում Չեխիայի հայկական համայնքին՝ պատրաստի, կառուցված, Յունեսկոյի պահպանության տակ գտնվող կաթոլիկ եկեղեցու պատմական շենքը տրամադրելու համար: «Ժողովուրդ» օրաթերթի թղթակիցը տեղում պարզեց, որ երկու տարիների ընթացքում այդպես էլ որեւէ բան չի արվել՝ եկեղեցուն քիչ թե շատ հայկական շունչ տալու համար: Անգամ հայկական սրբապատկերներ չկան այնտեղ, այլ միայն տեղադրվել է խաչքար, կնունքի արարողության համար նախատեսված լվացարան, խորանի վարագույր: Համաձայնեք, մեղմ ասած, սիրուն չէ»:




Լրահոս