«Հրապարակ» թերթը գրում է. «Նախօրեին Արագածոտնի Մաստարայի հատվածում մի խումբ քաղաքացիներ փորձել են փակել ճանապարհը՝ ի պաշտպանություն այս տարածքից պատգամավոր ընտրված Խաչիկ Մանուկյանի, որը, հիշեցնենք, «Ծառուկյան» դաշինքի ինքնաբացարկ ներկայացրած, ապա դիմումից հրաժարված 8 պատգամավորների թվում է:
Հավաքված 20-30 մարդկանց տուն ուղարկելու ապարդյուն փորձեր է արել Մաստարայի համայնքապետ Սարգիս Ավետիսյանը, սակայն բանը հասել է «դիվանբաշուն», ու «ինքնաբուխ» հավաքը ցրել հաջողվել է միայն մարզի ոստիկանապետի այցից հետո։
Ավետիսյանը երեկ մեր լրագրողին վստահեցրել է, որ նման բան չի կրկնվի»:
Ավելի մանրամասն` թերթի այսօրվա համարում: